17:12  ,  23 հուլիսի, 2018

Երբ նշում ես չգրանցած գոլը եւ բաց թողնում երկրորդը

Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնությունում «Տոլուկան» 2։0 հաշվով հաղթել է «Մոնարկասին»։

90–րդ րոպեին, 1։0 հաշվի ժամանակ «Մոնարկասը» գրավել է մրցակցի դարպասը եւ ամբողջ թիմով նշել է գոլը՝ չնկատելով, որ գրանցվել է խաղից դուրս վիճակ եւ գոլը չի գրանցվել։

«Տոլուկան» անմիջապես նետվել է գրոհի եւ խփել է երկրորդ գոլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում