Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կլուժ» (Ռումինիա) – «Մալմյո» (Շվեդիա) զույգում պարտվողի հետ:
Որակավորման երրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 9-ին և 16-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում