15:27  ,  23 հուլիսի, 2018

ԵԼ. «Ալաշկերտի» եւ «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումների մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հուլիսի 26–ին կհյուրընկալվի Չեռնոգորիայի «Սուտյեսկա» թիմին։

Խաղը կսպասարկի շվեյցարական մրցավարական բրիգադը` Ալեն Բյերիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Յան Կոբելին և Սերտաց Կուրազկան: Չորրորդ պաշտոնյան շվեյցարացի Ուրս Շնայդերն է:

Մակեդոնական «Վարդարի» արգելքը հաղթահարած Երեւանի «Փյունիկը» հուլիսի 26–ին կհյուրընկալվի ղազախական «Տոբոլին»։ Հանդիպումը կսպասարկի էստոնական մրցավարական բրիգադը՝ Յուրի Ֆրիշեր, Սիլվեր Կոիվ, Վեյկո Մոտսնիկ, Կրիստո Կյուլյաստինեն կազմով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով