16:42  ,  23 հուլիսի, 2018

«Ռեալի» նախագահ. Պետք է հարմարվենք նոր իրականությանը

Ֆուտբոլային աշխարհը անհավանական փոխվել է, պետք է հարմարվենք նոր իրականությանը, ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ խոսելով Արքայական ակումբի տրանսֆերային եւ կադրային քաղականության մասին։

Զիդանի եւ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալը» առայժմ շեշտը դնում է երիտասարդ խաղացողների վրա։

«Մի քանի օր առաջ ես հայտարարեցի, որ մեր կազմը կուժեղացնենք հրաշալի ֆուտբոլիստներով։ Հենց դա էլ մենք անում ենք՝ պայմանագրեր կնքելով Ալվարո Օդրիոսոլայի եւ Վինիսիուս Ժունիորի հետ։ Մենք կվստահենք նաեւ մեր երիտասարդ տաղանդներին, որոնք մի օր կձգտեն դառնալ լավագույնն աշխարհում։ «Ռեալը» լրջորեն ուժեղացնում է տաղանդավոր երիտասարդ խաղացողների գտնելու աշխատանքը»,– Պերեսի խոսքը մեջբերում է Marca–ն։

Այս ամռանը «Ռեալ» են եկել 19–ամյա ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, 22–ամյա պաշտպան Ալվարո Օդրիոսոլան եւ 18–ամյա բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում