11:08  ,  23 հուլիսի, 2018

«Ռոման» փոխարինող է գտել դարպասապահ Ալիսոն Բեքերին

Դանիական «Կոպենհագենի» եւ Շվեդիայի հավաքականի դարպասապահ Ռոբին Օլսենը կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»: Դանիական ակումբը տրանսֆերի համար կստանա 11.5 միլիոն եվրո, հաղորդում է gianlucadimarzio-ն:

28-ամյա դարպասապահը բուժզննում կանցնի հռոմեական ակումբում հուլիսի 23-ին: Նա կփոխարինի Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերին, որը տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ»:

Օլսենը Շվեդիայի հավաքականի կազմում մասնակցեց 2018թ. աշխարհի առաջնության 5 հանդիպման, բաց թողեց 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում