09:12  ,  23 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց ամերիկյան «Սան Խոսեին» (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը չի կարողացել հաղթել ամերիկյան «Սան Խոսե Էրթքվեյքսին»: Հանդիպման հաշիվը չի բացվել՝ 0:0 (տեսանյութ):

Արդեն 7-րդ րոպեին վնասվածք է ստացել եւ փոխարինվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Լուիս Անտոնիո Վալենսիան: Մանչեսթերյան թիմի կազմում չեն խաղացել աշխարհի առաջնության մասնակիցները եւ նորեկ Ֆրեդը:

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ անընդմեջ ոչ ոքին է: Հուլիսի 20-ին անգլիական թիմը 1:1 հաշվով էր խաղացել մեքսիկական «Ամերիկայի» հետ:

Հուլիսի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի իտալական «Միլանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում