10:10  ,  23 հուլիսի, 2018

«Սյոնի» մարզիչը դժգոհ է Վարդանյանի ֆիզիկական վիճակից

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սյոնում», որի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Յակոբաչին իր կարծիքն է հայտնել հայ ֆուտբոլիստի մասին:

«Վարդանյանը կարող է հանդես գալ 8 եւ 10 համարների դիրքերում, սակայն հիմա նա հեռու է օպտիմալ ֆիզիկական վիճակից»,- մարզիչի խոսքը մեջբերում է Lematin-ը:

Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը մինչեւ այս մոտ էր իսպանական «Լեգանես» տեղափոխվելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում