09:40  ,  23 հուլիսի, 2018

Հայաստանի հավաքականի թեկնածուն տեղափոխվել է Ուկրաինա, Մանոյանը՝ Լեհաստան, Աղբալյանը փոխել է թիմը Հոլանդիայում

Հայաստանի հավաքականի թեկնածու, դարպասապահ Վալերի Ոսկանյանը հեռացել է Երեւանի «Փյունիկից» եւ վերադարձել է Ուկրաինա: 24-ամյա դարպասապահը տեղափոխվել է առաջին դիվիզիոնում հանդես եկող «Նիկոլաեւ», որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան:

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Դավիթ Մանոյանը պայմանագիր է կնքել «Սանդեցիա» ակումբի հետ, որը հանդես է գալիս Լեհաստանի առաջին դիվիզիոնում: 28-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը Երեւանի «Ալաշկերտն» էր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գոռ Աղբալյանը հոլանդական «Հերակլեսից» տեղափոխվել է «Դորդրեխտ», որը ներկայացնում է Հոլանդիայի առաջին դիվիզիոնը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Մարկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Ավստրիայի չորրորդ լիգայի «Դոնաու» թիմում: 19-ամյա խաղացողը նախքան այս հանդես էր գալիս Ավստրիայի 6-րդ լիգայում:

Լուսանկարում՝ Դավիթ Մանոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս