22:19  ,  22 հուլիսի, 2018

Լոպետեգին ցանկանում է «Ռեալ» բերել «Միլանի» հարձակվողին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին ցանկանում է Արքայական ակումբում տեսնել իտալական «Միլանի» հարձակվող Սուսոյին, հաղորդում է calciomercato-ն:

24-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը»:

Անցած մրցաշրջանում Սուսոն «Միլանի» կազմում մասնակցել է 50 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում