21:03  ,  22 հուլիսի, 2018

Մխիթարյանն «Արսենալի» հետ մեկնել է Սինգապուր

Լոնդոնի «Արսենալը» մեկնել է Սինգապուր: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի հետ է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Անգլիական թիմը հուլիսի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, հուլիսի 28-ին կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում