20:09  ,  22 հուլիսի, 2018

Լյուիս Հեմիլթոնը՝ Գերմանիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի առաջնության Գերմանիայի մրցանակի խաղարկությունն ավարտվել է «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով: Երկրորդ տեղում է նրա թիմակից, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վալտերի Բոտասը, որի հայրենակից, «Ֆերարիի» մրցարշավորդ Կիմի Ռայկոնենը եզրափակել է լավագույն եռյակը: Հեմիլթոնը մեկնարկել էր 14-րդ տեղից:

11 փուլից հետո Հեմիլթոնը 188 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը: Երկրորդ տեղում ընթացող գերմանացի Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիից» ունի 171 միավոր:

Ֆորմուլա-1, Գերմանիայի Մեծ մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») 1.32.29,845

2. Վալտերի Բոտաս («Մերսդես») +4,535

3. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +6,732

4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +7,654

5. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +26,609

6. Ռոմեն Գրոժան («Հաաս») +28,871

7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +30,556

8. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») +31,750

9. Մարկուս Էրիքսոն («Զաուբեր») +32,362

10. Բրենդոն Հարթլի («Տորո Ռոսո») +34,197

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում