19:22  ,  22 հուլիսի, 2018

Անդրես Ինյեստայի եւ Ֆերնանդո Տորեսի նորամուտը Ճապոնիայում

Իսպանացի ֆուտբոլիստներ Անդրես Ինյեստան ու Ֆերնանդո Տորեսը նորամուտն են նշել Ճապոնիայի առաջնությունում: «Բարսելոնայից» վարձակալությամբ «Վիսել Կոբե» տեղափոխված Ինյեստան փոխարինման է դուրս եկել «Շոնան Բելմարեի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում 0:2 հաշվի ժամանակ: «Վիսել Կոբեն» Ինյեստայի հետ պարտվել է 0:3 հաշվով:

Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին խաղացող Ֆերնանդո Տորեսը «Սագան Տոսուում» փոխարինման է դուրս եկել «Վեգալտ Սենդայի» հետ հանդիպման 50-րդ րոպեին: Տորեսի թիմը պարտվել է 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում