18:44  ,  22 հուլիսի, 2018

Հայաստանի Մ-20 թիմը հաղթեց Մոլդովային, Մ-18 թիմը պարտվեց Մոնակոյին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Հայաստանի թիմը վերջին խաղում 75:66 հաշվով առավելության հասավ Մոլդովայի նկատմամբ և առաջնությունն ավարտեց 21-րդ տեղում:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջասթին Կույումջյանը, որը վաստակեց 28 միավոր, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում տեղի ունեցող մինչև 18 տարեկանների Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 46:79 հաշվով պարտվեց Մոնակոյին: 

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի վաղը հուլիսի 23-ին, Երևանի ժամանակով ՝ 21:30-ին Իռլանդիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում