17:20  ,  22 հուլիսի, 2018

Թոմաս Տուխել․ Կցանկանայի, որ Ռաբյոն մնար  

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասել է, որ թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն միայնակ պետք է որոշում կայացնի իր ապագայի հարցում։

«Ռաբյոյի ապագան իր ձեռքերում է։ Ամեն ինչ կախված է նրանից։ Կցանկանայի, որ նա մնար, քանի որ բոլորն են տեսնում նրա ներուժը, որը դեռ պետք է զարգացնել։ Ինձ դուր է գալիս Ռաբյոյի  հետ աշխատելը»,- Տուխելի խոսքն է փոխանցում marca-ն։

Ռաբյոյի ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը, սակայն ՊՍԺ-ն չի պատրաստվում ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել ֆուտբոլիստից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով