16:25  ,  22 հուլիսի, 2018

Ջոն Թերին կավարտի կարիերան և աշխատանքի կանցնի հեռուստատեսությունում  

Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան և աշխատանքի անցնել հեռուստատեսությունում, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրիի հեռանալուց հետո Sky Sports-ը Թերիին առաջարկում է վերլուծաբանի թափուր մնացած պաշտոնը։  

37-ամյա ֆուտբոլիստը «Ասթոն Վիլայից» հեռանալուց հետո ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում