15:30  ,  22 հուլիսի, 2018

«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Իգուաինին  

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Gazeta Esportiva-ն։

Նշվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ կլինի բաց թողնել իր հարձակվողին, եթե լինի 60 միլիոն եվրոյի առաջարկ։

Իգուաինին հրավիրելու ցանկություն ունեն իտալական «Միլանը» և անգլիական «Չելսին»։ Լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է կրկին աշխատել Իգուաինի հետ։ 2015 թվականին Սարին գլխավորում էր «Նապոլին», որի կազմում հանդես էր գալիս արգենտինացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ձեռք է բերել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով