14:35  ,  22 հուլիսի, 2018

Ռաֆայել Մարկեսն ավարտեց կարիերան  

Մեքսիկացի պաշտպան Ռաֆայել Մարկեսը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 39-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց ԱԱ-2018-ին և դարձավ առաջին խաղացողը, որն իր հավաքականի ավագն էր 5 ԱԱ-ների ժամանակ։

Ֆուտբոլիստը Թվիթերում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։ Կարիերայի ընթացքում Մարկեսը հանդես է եկել մեքսիկական «Ատլասում», «Մոնակոյում», «Բարսելոնայում», «Նյու Յորք Ռեդ Բուլում», «Լեոնում» և «Վերոնայում»։ Մարկեսն ունի ակումբի 20 տիտղոս, որոնցից 12-ը նա նվաճել է «Բարսելոնայի» կազմում։

Մարկեսն ադմինիստրատիվ աշխատանքի կանցնի «Ատլասում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս