11:33  ,  22 հուլիսի, 2018

Ջո Հարթը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիացի դարպասապահ Ջո Հարթը ցանկանում է այս ամռանը հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», սակայն ոչ թե վարձակալությամբ, այլ լիարժեք տրանսֆերային պայմանագրով:

«Ես նախորդ երկու մրցաշրջաններում արեցի այն, ինչ պարտավոր էի անել, որպեսզի մասնակցեի աշխարհի առաջնությանը, բայց տեսաք, թե ինչ տեղի ունեցավ:

Ես փորձառու ֆուտբոլիստ եմ եւ ամենաբարձր մակարդակով խաղացել եմ երկար տարիներ: Ես պետք է կարեւոր խաղացող լինեմ ակումբի համար, իսկ դա հնարավոր է միայն լիարժեք տրանսֆերի դեպքում»,- Ջո Հարթի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նախորդ երկու մրցաշրջաններում Ջո Հարթը վարձակալությամբ անցկացրեց «Տորինոյում» եւ «Վեստ Հեմում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English