10:24  ,  22 հուլիսի, 2018

Կլոպ. Սալահը վերականգնվել է եւ ուրախ է, որ վերադարձել է ակումբ

Եգիպտոսի հավաքականի եւ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը լիարժեք վերականգնվել է վնասվածքից հետո եւ միացել է թիմին, ասել է անգլական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Մենք մշտական կապի մեջ էինք Սալահի հետ: Նա լուրջ մարդ է եւ հասկանում է, որ սա իր կարիերան է: Կարեւոր չէ, թե ինչ են ցանկանում մարդիկ, բայց եթե դու դեռ պատրաստ չես խաղալ, ապա պետք է չխաղաս: Հիմա նա ուրախ է, որ վերադարձել է ակումբ, եւ ինձ հաճելի է դա տեսնել:

Ուսի վնասվածքի հետ կապված հիմա ամեն ինչ լավ է, նա ոչ մի խնդիր չունի: Բայց մենք պատրաստ էինք, որ նա մի քանի խաղ դեռ բաց կթողներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սալահն անցած ամռանն է «Ռոմայից» տեղափոխվել «Լիվերպուլ» եւ 52 խաղում խփել է 44 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում: Նա դարձավ Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուն՝ սահմանելով նաեւ արդյունավետության ռեկորդ՝ 38 տուրում 32 գոլ: Նա ճանաչվեց Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող ֆուտբոլիստների եւ լրագրողների վարկածներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում