23:14  ,  21 հուլիսի, 2018

Մոուրինյո. Վալենսիան կմնա ավագի կարգավիճակում

Վալենսիան անցած մրցաշրջանում թիմի ավագն էր եւ նոր մրցաշրջանում էլ կլինի այդ կարգավիճակում, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով ավագի ընտրության մասին:

«Երբ չի խաղա Վալենսիան, ստիպված կլինենք որոշում ընդունել: Կախված է, թե ով կլինի խաղադաշտում: Թեկնածուներն են Կրիս Սմոլինգը, Էշլի Յանգը, Անդեր Էրերան կամ Խուան Մատան: Նեմանյա Մատիչը եւս ունի անհրաժեշտ որակներ, բայց նա ընդամենը մեկ տարի է թիմում:

Սակայն ես այդ հարցին երբեք մեծ ուշադրություն չեմ դարձնում: Ավելի կարեւոր է կյանքը հանդերձարանում եւ առաջատարների դերը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ԱՄՆ-ում է եւ ընկերական հանդիպումներ կանցկացնի «Լիվերպուլի», «Ռեալի», «Բավարիայի» եւ «Միլանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում