17:09  ,  21 հուլիսի, 2018

«Գանձասար-Կապանը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը կպաշտպանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը:

«Գանձասար-Կապանի» հայտարարությունը.

««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- ասվում է հայտարարությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում