14:58  ,  21 հուլիսի, 2018

Սպալետի․ Պերիշիչը և Իկարդին պետք է մնան «Ինտերում»  

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է իր թիմի ֆուտբոլիստներ Իվան Պերիշիչի և Մաուրո Իկարդիի մասին։ Մամուլում շատ են հրապարակումները, որ Իկարդին և Պերիշիչը լքելու են «Ինտերը»։

«Ես խոսել եմ Իվանի հետ։ Նա իրեն հոգնած է զգում ԱԱ-2018-ից հետո։ Նա դեռ հանգստանում է։ Նա ինձ չի ասել, որ ցանկանում է հեռանալ։ Նույնը վերաբերվում է նաև Մաուրոյին։  Բնական է, որ «Ինտերը» պետք է վերանայի նրա պայմանագիրը։ Պերիշիչը և Իկարդին է պետք է մնան «Ինտերում»»,- Սպալետիի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պերիշիչի  ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Իկարդին հետաքրքրում է Մադրիդի «Ռեալին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով