14:21  ,  21 հուլիսի, 2018

Շյուրլեն հեռանում է «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի քարտուղարն ասել է, որ թիմի հարձակվող Անդրե Շյուրլեն բանակցություններ է վարում այլ ակումբի հետ, հայտնում  է Goal-ը։

Ավելի վաղ Bild-ը փոխանցել էր, որ գերմանացի ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել «Քրիսթալ Փելասը»։ Սպասվում է, որ հակառակ ուղղությամբ կգնա անգլիական ակումբի հարձակվող Ուիլֆրեդ Զահան։

Նախորդ մրցաշրջանում Շյուրլեն մասնակցած 18 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով