13:38  ,  21 հուլիսի, 2018

Ռոնալդուի պատվին Էվրան կատարել է Բոչելիի երգը (տեսանյութ)  

Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության առթիվ Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կատարել է հայտնի իտալացի երգիչ Անդրեա Բոչելիի Con Te Partiro (կհեռանամ քեզ հետ) երգը։

«Ռոնի դու հաղթել ես 5 «Ոսկե գնդակ», բայց «Յուվենտուսում» պետք է քրտնաջան աշխատես»,- Ինստագրամի իր էջում գրել է Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպանը։

Ռոնալդուն և Էվրան միասին խաղացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2006-2009)։ 2014-2017 թվականներին Էվրան հանդես է եկել «Յուվենտուսում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով