13:15  ,  21 հուլիսի, 2018

Գվարդիոլան՝ «Բորուսիայից» կրած պարտության մասին  

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների միջազգային գավաթում տեղի ունեցած Դորտմունդի  «Բորուսիայի» հետ հանդիպման մասին, որում գերմանական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով։

«Բնականաբար մենք կցանկանայինք հաղթել, սակայն հասկանում ենք, որ այս խաղով պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին։ Մեր կազմի շատ ֆուտբոլիստներ առաջին անգամ էին միասին խաղում։ Տղաները պայքարում են Գերմանիայի լավագույն ակումբներից մեկի դեմ։ Ես գոհ եմ նրանցից։ Նման հանդիպումները լավ հնարավորություն են երիտասարդ ֆուտբոլիստների համար․ նրանք հասկանում են, որ կարող են խաղալ ամենաբարձր մակարդակում»,- Գվարդիոլայի խոսքն է փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների միջազգային գավաթում հաջորդ հանդիպումը «Սիթին» կանցկացնի հուլիսի 26-ին («Լիվերպուլի» հետ)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս