12:20  ,  21 հուլիսի, 2018

«Բարսելոնան» Վիլիանի համար առաջարկում է 72 միլիոն եվրո  

Կատալոնական «Բարսելոնան» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին, հայտնում է Sky Sports-ը։

«Բարսելոնան» նոր առաջարկ է արել անգլիական ակումբին, որը նախորդից 2 միլիոնով ավելին է և կազմում 72 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 29-ամյա եզրայինի համար առաջարկել 80 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում բրազիլացին Պրեմիեր լիգայի 36 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով