11:20  ,  21 հուլիսի, 2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը հետաքրքրում է «Միլանին»  

Իտալական «Միլանը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայով, այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Միլանյան ակումբի ղեկավարներն արդեն հանդիպել են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, իսկ «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն զրուցել է Բենզեմայի հետ։ Նշվում է, որ Բենզեման ևս հետաքրքրված է կարիերան «Միլանում» շարունակելու տարբերակով։

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին։ «Միլանը» պատրաստ է Բենզեմային տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել։

Նախորդ մրցաշրջանում Բենզեման 47 խաղում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով