Իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին խոսել է հռոմեական ակումբի դարպասապահ Ալիսոն Բեքերի տրանսֆերի մասին։ Հիշեցնենք, որ բրազիլացին 62,5 միլիոն եվրոյի դիմաց համալրեց անգլիական «Լիվերպուլի» շարքերը։
«Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում։ Կփորձենք հնարավորինս արագ լրացնել կազմի բացերը, որ «Ռոման» կարողանա պայքարել ամենաբարձր տեղերի համար։ Տրանսֆերային շուկայում ամեն ինչ փոխվել է։ Առաջին անգամ դարպասապահի համար նման գումար առաջարկեցին։ «Ռոման» չէր կարող մերժել այդ առաջարկը։ Ցավում ենք, որ կորցրեցինք աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին, բայց առանց նրա էլ կփորձենք մրցունակ թիմ ստեղծել»,- Տոտիի խոսքն է փոխանցում Sky Sports Italia-ն։
Դարպասապահի տրանսֆերի նախորդ ռեկորդը պատկանում էր Էդերսոնին, որին անգլիական «Մանչեսթեր Սիթին» պորտուգալական «Բենֆիկայից» գնել էր 34.7 միլիոն ֆունտ ստերլինգով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում