09:28  ,  21 հուլիսի, 2018

Նեյմար․ Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդերձարանը կիսել Բուֆոնի հետ  

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է ակումբի նոր դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին։

«Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդերձարանը կիսել Բուֆոնի հետ, նա հիանալի դարպասապահ է և ուժեղ մարդ»,- Նեյմարի խոսքն է փոխանցում football-italia-ն։

Բուֆոնը, որը նախորդ մրցաշրջանում հեռացավ «Յուվենտուսից», նոր ակումբի հետ կնքել է «1+1» ձևաչափով պայմանագիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ում Բուֆոնը տարեկան կվաստակի 8 միլիոն եվրո աշխատավարձ։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով