00:31  ,  21 հուլիսի, 2018

Աուրելիո Դե Լաուրենտիս․ «Նապոլին» չի հետաքրքրվում Բենզեմայի և Դի Մարիայի ծառայություններով  

«Նապոլիի» նախագահ Աուրելիո  Դե Լաուրենտիսը խոսել է իտալական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Մենք փնտրում ենք երիտասարդ խաղացողների։ «Նապոլին» չի հետաքրքրվում Բենզեմայի և Դի Մարիայի ծառայություններով։ Երկրպագուները մենեջեր չեն։ Նրանք պետք է հանգիստ լինեն։ Կավանին դժվար թե ցանկանա կարիերայի վերջնամասում քիչ վաստակել»,- «Նապոլիի» նախագահի խոսքն է փոխանցում gianlucadimarzio.com-ը։

Հիշեցնենք, որ «Նապոլին» հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Կարլո Անչելոտին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով