23:48  ,  20 հուլիսի, 2018

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լիլ»  

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն կարիերան կշարունակի «Լիլում», հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր ակումբի հետ 34-ամյա ֆուտբոլիստը կնքել է 2 տարվա պայմանագիր։

Ֆոնտեն մինչ այս հանդես էր գտալիս չինական «Դելյան Իֆան» ակումբում, որի հետ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը։ Ֆոնտեն ֆրանսիական ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակում։

Ֆոնտեն  Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցեց ԱԱ-2018-ին։ Ռուսաստանում պորտուգալացիները պայքարն ավարտեցին 1/8 եզրափակիչում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս