22:54  ,  20 հուլիսի, 2018

Պաշտոնական․ «Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվեց «Լեսթեր»  

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Դենի Ուորդը տեղափոխվել է «Լեսթեր», այս մասին հայտնում են ակումբների մամուլի ծառայությունները։

Ուելսցին կնքել է 4 տարվա պայմանագիր։

Տեղափոխության գումարը կազմել է 12,5 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է The Independent-ը։

25-ամյա դարպասապահը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2012 թվականին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում