22:20  ,  20 հուլիսի, 2018

Իբրահիմովիչ․ Վնասվածից հետո ես նախկին Զլատանը չէի  

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածի մասին։

«Ես միտք չունեի, որ պայմանագիր ստորագրեմ և գումար վաստակեմ։ Վնասվածից հետո ես նախկին Զլատանը չէի։ Ես մարզիչներին ասացի, որ պատրաստ չեմ և ավելի լավ կլինի, որ իմ փոխարեն խաղան ուրիշները»,- Իբրահիմովիչի խոսքն է փոխանցում BBC-ն։

Հիշեցնենք, որ 2017-ի ապրիլին շվեդը վնասել էր ծունկը։ Օգոստոսին Իբրահիմովիչը նոր պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Նա խաղադաշտ վերադարձավ դեկտեմբերին, իսկ 2018 թվականի մարտին տեղափոխվեց «Գելեքսի»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում