21:56  ,  20 հուլիսի, 2018

Լամելան երկարաձգել է պայմանագիրը «Տոտենհեմի» հետ  

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։

26-ամյա արգենտինացին «Տոտենհեմում» կմնա մինչև 2022 թվականը, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Լամելան «Տոտենհեմում» է հանդես գալիս 2013 թվականից։

Անգլիայի նախորդ առաջնության 25 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English