21:15  ,  20 հուլիսի, 2018

Մանեն «Լիվերպուլում» կխաղա 10 համարով (ֆոտո)  

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն հաջորդ մրցաշրջանում կխաղա 10 համարի խաղաշապիկով, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Մինչ այս սենեգալցին խաղում էր 19 համարով։

«Լիվերպուլի» նախորդ 10 համարը բրազիլացի Ֆելիպե Կոուտինյոն էր, որը տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։

Այն երկրպագուները, որոնք արդեն գնել են Մանեի 19 համարի խաղաշապիկը, կարող են այն անվճար փոխարինել 10-ով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում