20:35  ,  20 հուլիսի, 2018

Մորատան համաձայնել է տեղափոխվել «Միլան»  

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։

Մորատան Իտալիայում խաղում փորձ ունի, նա «Յուվենտուսի» կազմում 63 խաղում խփել է 22 գոլ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» ղեկավարներն արդեն մեկնել են Անգլիա։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով