20:01  ,  20 հուլիսի, 2018

«Ռեալը» ներկայացրեց Վինիսիուսին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներկայացել է թիմի նորեկ, բրազիլացի Վինիսիուս Ժունիորին։

18-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։

Արքայական ակումբը տաղանդավոր ֆուտբոլիստի համար բրազիլական «Ֆլամենգոյին» վճարել է 45 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» Թուրինի «Յուվենտուսին» է վաճառել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով