18:42  ,  20 հուլիսի, 2018

Սոնը երկարաձգեց պայմանագիրը «Տոտենհեմի» հետ  

Հարավային Կորեայի և Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Նոր պայմանագրով Սոնը «Տոտենհեմում» կմնա մինչև 2023 թվականը։

Անգլիայի նախորդ առաջնության 37 խաղում Սոնը դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Սոնը Հարավային Կորեայի հավաքականի կազմում մասնակցեց Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, որտեղ կորեացիները չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English