18:19  ,  20 հուլիսի, 2018

Խորվաթ Նիկոլա Կալինիչը չի ընդունել աշխարհի փոխչեմպիոնի մեդալը

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հարձակվող Նիկոլա Կալինիչը հրաժարվել է ընդունել Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության արծաթե մեդալը, փոխանցում է Goal.com-ը:

«Շնորհակալություն, բայց ես չեմ խաղացել Ռուսաստանում»,- ասել է Կալինիչը:

Կալինիչը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղից հետո հեռացվել էր թիմից: Նիգերիայի դեմ խաղի վերջնամասում նա հրաժարվել էր դուրս գալ փոխարինման՝ նշելով, թե մեջքի ցավ ունի: Խորվաթներն այդ խաղում հաղթեցին 2:0 հաշվով:

Աշխարհի առաջնությունից հետո Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել էին, որ Կալինիչը եւս պետք է ստանա արծաթե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում