17:47  ,  20 հուլիսի, 2018

Անտոնիո Կոնտեն դատի կտա «Չելսիին»՝ պահանջելով 9 միլիոն ֆունտ ստերլինգ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Անտոնիո Կոնտեն դժգոհ է անգլիական ակումբի ղեկավարության որոշման հետաձգումից եւ դատարանի միջոցով կպահանջի 9 միլիոն ֆունտ ստերլինգի փոխհատուցում, հաղորդում է Goal.com-ը:

Իտալացի մասնագետը կարծում է, որ ակումբը իր պաշտոնանկության մասին որոշումը ընդունել է այնքան ուշ, որ ինքը մինչեւ նոր մրցաշրջանի մեկնարկը չի կարողանա լուծել իր աշխատանքային զբաղվածության հարցը եւ չի ունենա համարժեք առաջարկներ այլ ակումբներից:

Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իտալական «Նապոլիից» հեռացած Մաուրիցիո Սարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում