17:08  ,  20 հուլիսի, 2018

ՊՍԺ նախագահ. Հասկանալի է, որ Նեյմարն ու Մբապեն չեն վաճառվում

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին բացառել է, որ թիմի բրազիլաիցի հարձակվող Նեյմարն ու Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն հռչակված հարձակվող Կիլիան Մբապեն կհեռանան թիմից:

«Նեյմարն ու Մբապեն հրաշալի հարաբերություններ ունեն, նրանք հաճույքով խաղում են միասին: Հասկանալի է, որ նրանք չեն վաճառվում:

Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը կատարեց ֆանտաստիկ աշխատանք եւ արժանիորեն նվաճեց գավաթը: Մբապեն հրաշալի հանդես եկավ, Նեյմարը նույնպես շատ լավ խաղաց: Թեեւ վնասվածքից հետո էր, բայց ներդրեց ամբողջ ուժը: Բրազիլիայի հավաքականը ճնշման տակ էր»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 19-ամյա Մբապեն ճանաչվեց աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում