16:08  ,  20 հուլիսի, 2018

«Բանանցը» կողմ է Վանեցյանի թեկնածությանը

Սեպտեմբերին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում Երեւանի «Բանանցը» կսատարի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Ակումբը տարածել է հայտարարություն:

«Ինչպես հայտնի է սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:

Հայտնի է, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը  նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով:

«Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում, համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով