15:54  ,  20 հուլիսի, 2018

CAS-ի որոշմամբ՝ «Միլանը» կմասնակցի Եվրոպայի լիգային

Իտալական «Միլանը» կկարողանա մասնակցել Եվրոպայի լիգային: Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) չեղարկել է ՈւԵՖԱ-ի որոշումը զրկել իտալական ակումբին եվրագավաթային մրցաշարի մասնակցելու իրավունքից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:

«Միլանի» փաստաբանները խնդրել էին ուշադրություն դարձնել «Ինտերի», «Մանչեսթեր Սիթիի» եւ ՊՍԺ-ի կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների կատարման վրա: CAS-ն այս ֆոնին բավարարել է «Միլանի» բողոքարկումը: ՈւԵՖԱ-ն «Միլանին» որակազրկել էր՝ հիմնվելով բյուջետային բալանսի խախտման վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում