12:02  ,  20 հուլիսի, 2018

«Արցախ». Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել ենք

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արցախ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ կպաշտպանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը:

««Արցախ» ՖԱ-ի տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունում Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին լուրը։ «Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններում։ Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ ժողովուրդը։ Աջակցենք և միասին զարգացնենք հայկական ֆուտբոլը!!!»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեմ չէր արտահայտվել իր առաջադրմանը ՀՖՖ նախագահի պաշտոնում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ չի առաջադրվի, եթե թեկնածուն լինի Արթուր Վանեցյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով