11:24  ,  20 հուլիսի, 2018

Ճապոնիայի հավաքականն առաջարկ կանի Արսեն Վենգերին

Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահել Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, հաղորդում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբից հեռանալուց հետո Արսեն Վենգերը հայտարարեց, որ մտադիր չէ ավարտել մարզչական կարիերան:

Առաջիկայում Ճապոնիայի հավաքականը շահավետ առաջարկ կանի Վենգերին, որի ծառայություններով հետաքրքրված են նաեւ մի քանի չինական ակումբներ:

Արսեն Վենգերը միշտ դրական է արտահայտվել Ճապոնիայի մասին, որտեղ աշխատել է 90-ականներին՝ գլխավորելով «Նագոյա Գրամպուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս