10:05  ,  20 հուլիսի, 2018

«Արարատը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

Երեւանի «Արարատը» հանդես է եկել հայտարարությամբ.

«Արարատ» ՖԱ-ն դեռ օրեր առաջ բարձրաձայնել էր հայկական ֆուտբոլում և մասնավորապես ՀՖՖ-ում փոփոխությունների անհրաժեշտությունը: Ողջունում ենք Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին և հայտնում ենք մեր աջակցությունը նրա թեկնածությանը:

Սա նոր դարաշրջան է հայկական ֆուտբոլի համար, և մենք պատրաստ ենք օգնել Արթուր Վանեցյանին՝ զարգացնելու մեր ֆուտբոլը, որը ունի հսկայական ներուժ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում