09:45  ,  20 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց «Ամերիկայի» հետ  

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանին պատրաստվում է ԱՄՆ-ում, որտեղ առաջին ընկերական հանդիպում է անցկացրել։

Գլենդելում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 1։1 հաշվով է ավարտել խաղը մեքսիկական «Ամերիկայի» հետ։

«Յունայթեդի» կազմում աչքի է ընկել Խուան Մատան։ ԱՄՆ-ում հաջորդ հանդիպումը մանչեսթերյան ակումբը կանցկացնի հուլիսի 23-ին։ Այդ օրը նրանց մրցակիցը կլինի MLS-ի ներկայացուցիչ «Սան Խոսե Էրտվեյկսը»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս