00:08  ,  20 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Բանանցը» լքեց պայքարը  

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում պայքարն ավարտեց Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակից, Երևանի «Բանանցը»։

Հայկական ակումբը «Սարաևոյի» հետ դիմակայությունում պարտվեց ընդհանուր 5։1 հաշվով։ Երևանում «Բանանցը» զիջել էր 1։2 հաշվով, իսկ արտագնա խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Այվազովի պաշտպանած դարպասը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայում նշանակությամբ երկրորդ ակումբային մրցաշարից դուրս էր մնացել «Գանձասար-Կապանը», իսկ Երևանի «Փյունիկը» շարժվում է առաջ։ Ալեքսանդր Տալալաևի գլխավորած թիմը հաղթահարեց մակեդոնական «Վարդարի» արգելքը։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Սարաևո» - «Բանանց»՝ 3։0 (5:1)

Նիհադ Մուջակիչ, 31, Մերսուդին Ահմեդովիչ, 38, Շևկիա Ռեսիչ, 72

«Բանանց» Այվազով, Կպոդո, Յովանովիչ, Այվազյան, Պետրոսյան, Ուդո (Լոռեցյան, 75), Սիբո, Բարեղամյան, Ստանոևիչ (Կ․ Մելքոնյան, 66), Պրաիա, Պելտիեր։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով