23:28  ,  19 հուլիսի, 2018

«Յուվենտուսը» մեկ օրում վաճառել է հաջորդ մրցաշրջանի աբոնեմենտները  

Իտալական «Յուվենտուսի» ստադիոնը հաջորդ մրցաշրջանում ևս լեցուն կլինի։ Թուրինյան ակումբը մեկ օրում վաճառել է 2018/19 մրցաշրջանի համար նախատեսված աբոնեմենտները։

Վաճառվել է ընդհանուր առմամբ 29300 աբոնեմենտ, ինչը «Յուվենտուսի» բյուջեն ավելացրել է 30 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս