20:57  ,  19 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Գանձասար-Կապանը» հաղթեց, սակայն պայքարը շարունակում է «Լեխը» (ֆոտո)

Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» Երևանի «Հանրապետական» ստադիոնում լավ հանդիպում անցկացրեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։ «Լեխի» հետ դիմակայության առաջին խաղում հայկական ակումբը պարտվել էր 0։2 հաշվով։ Պատասխան խաղում Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը հետ բերեց կորցրածը և մոտ էր հրաշքին։ Լեհական ակումբի հետ խաղի առաջին հատվածում կապանյան ակումբը ուներ դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություն, սակայն դրվագներում հուսալի էր գործում հյուրերի դարպասապահը։

Հանդիպման հաշիվը բացվեց 50-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Լուբամբո Մուսոնդան։ 17 րոպե անց դիմակայությունում հաշիվը հավասարվեց․ մոտ 30 մետրից տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը, որը թիմերի առաջին խաղում չէր օգտագործել հաշիվը կրճատելու հիանալի հնարավորությունը։

Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը՝ առաջ անցնելով դիմակայությունում։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Գանձասար-Կապան» - «Լեխ»՝ 2։1 (2։3)

Լուբամբո Մուսոնդա, 50, Գեղամ Հարությունյան, 67 - Լուկաշ Տրալկա, 90+4

«Գանձասար-Կապան»․ Գրիգոր Մելիքսեթյան, Սվիարչինսկի, Վուկասին Տոմիչ, Արա Խաչատրյան, Հայկ Իշխանյան, Ուբեյմար, Լուբամբո Մուսոնդա, Ալեքս, Գևորգ Նռանյան (Վարդան Պողոսյան, 83), Արթուր Յուսպաշյան (Գևորգ Օհանյան, 64), Գեղամ Հարությունյան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով